Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ

18.11.2018

Նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մասնակցեց «Սյունիքյան մշակութային շրջագայություն» նախագծի հերթական միջոցառմանը. Կապանի մշակույթը ներկայացվեց Մեղրիում:

Մեղրու  մշակույթի կենտրոնում ցուցադրվեցին Վ.Գասպարյանի ձեռքի աշխատանքները, Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի,  արվեստի եւ գեղարվեստի դպրոցների սաների սաների գեղանկարչական, խեցեգործական, ձեռագործ աշխատանքները:

Ցուցադրությունից հետո մշակույթի կենտրոնի դահլիճում համերգային ծրագրով մեղրեցիներին ներկայացան Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմը, Կապանի ՄՊՍԿ «Սիլուետ» պարային համույթը եւ անհատ կատարողներ:

Միջոցառմանը ներկա էին նաեւ Կապան եւ Մեղրի համայնքների ղեկավարները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28