Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

19.11.2018

Նոյեմբերի 19-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ընդունեց ՀՀ  արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ Սյունիքում գտնվող միջազգային դիտորդներին («Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց»)՝ Գալինա Բախմատովային եւ Էմիլ Շակիր Ուլուին:

Դիտորդները  տեղեկացրին, որ հանդիպումներ են ունենալու նաեւ համայնքապետերի, մարզում գործող ԶԼՄ-ների, ՀԿ-ների, քաղաքական կուսակցությունների, ակտիվ քաղաքացիական խմբերի ներկայացուցիչների, տարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հետ: Որեւէ դիտողություն, միջամտություն, առաջարկություն կամ մեկնաբանություն այս ընթացքում չեն անելու, այլ իրենց դիտարկածը հաշվետվությունների ձեւով ներկայացնելու են վերադասին:

Հյուրերը մարզպետին հարցեր ուղղեցին Սյունիքի նախընտրական ներկա վիճակի մասին: Հունան Պողոսյանը նրանց ընդհանուր տեղեկություններ  տրամադրեց մարզի ընտրողների, տեղամասերի քանակի, նախկինում մասնակցության ցուցանիշների, տեղամասերի ձեւավորման գործընթացների եւ այլ իրողությունների մասին:

Դիտորդներին նաեւ հետաքրքրում էր, թե ընտրական գործընթացներում որոնք են մարզային իշխանությունների լիազորությունները, պատասխանատվության շրջանակը, եւ ինչպես է մարզպետարանն  այդ ամենը համադրելու վարչական ռեսուրսի կիրառումը բացառելու հետ:

Մարզի ղեկավարը նշեց, որ թե՛ երկրի, թե՛ մարզի ղեկավարությունը մեկ նպատակ ունեն՝ անցկացնել ՀՀ պատմության մեջ ամենամաքուր եւ արդար ընտրությունները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02