Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀՅՈՒՐԵՐԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԷԻՆ

19.11.2018

Նոյեմբերի 19-ին Սյունիքի մարզպետարանում Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ (նշվում է նոյեմբերի 17-ին) հանդիպում էր կազմակերպվել մարզպետ Հունան Պողոսյանի ու մարզի բոլոր բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների, ուսխորհուրդների ղեկավարների հետ. ներկա էին նաեւ կրթօջախների ղեկավարները, դասախոսական կազմի ներկայացուցիչներ: 

Եվս մեկ անգամ շնորհավորելով ներկաներին Ուսանողների միջազգային օրվա առիթով՝ մարզի ղեկավարը մաղթեց նրանց առողջություն եւ բարեկեցություն. «Ցանկանում եմ, որ լավատեսորեն նայեք վաղվան, քանի որ երկրի ապագան դուք եք կերտելու, իսկ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ-ում ընթացող գործընթացները ցույց տվեցին, որ մեր երկրում կա առողջ բանականություն եւ լուրջ մտածելակերպ ունեցող, ճիշտ կողմնորոշվող կարող ուժ. այդ ուժը դուք եք՝ երիտասարդներդ, հատկապես՝ ուսանողներդ»: 
Այնուհետեւ Հունան Պողոսյանը կոչ արեց անկեղծ ու անկաշկանդ զրույց սկսել եւ հարցեր ուղղել իրել:
Ուսանողներն իրենց մտահոգող տարբեր խնդիրների մասին բարձրաձայնեցին, առաջարկներ արեցին ու հարցեր ուղղեցին մարզի ղեկավարին. ցանկանում են միջբուհային համագործակցությունը սերտացնել, Կապանում Թումո կենտրոնը բացված տեսնել, երիտասարդ կադրերը աշխատանք չեն կարողանում գտնել, Կապանի արվեստի քոլեջը՝ ջեռուցման, Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի մարզադահլիճը նորոգման կարիք ունի, ինչո՞ւ է մարզի զինկոմիսարիատը Գորիսում, հասե՞լ է, ի վերջո, հեղափոխությունը Սյունիք եւ այլն, եւ այլն...
Ուսանողների հնչեցրած հարցերը բազմաբնույթ էին, որոնց պատասխանեցին Սյունիքի մարզպետն ու նրա տեղակալները:
Իսկ որպես Ուսանողների միջազգային օրվա խրախուսանք՝ յուրաքանչյուր ուսումնական հաստատությունից մեկական լավագույն ուսանող(ուսումնական հաստատությունների ներկայացմամբ)՝ ընդհանուր 15 հոգի, արժանացավ դրամական պարգեւի. այն տրամադրվում է «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» միջոցներից: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36