Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐ

21.11.2018

Նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ճանաչողական այցերով եղավ «Կապանի արվեստի պետական քոլեջ», «Սյունիքի մարզային գրադարան» եւ «Կապանի երկրագիտական  թանգարան» ՊՈԱԿ-ներում:

Մարզի ղեկավարը ծանոթացավ այս կառույցների ներկա վիճակին,  աշխատանքներին, կահավորանքին եւ հագեցվածությանը, աշխատանքային  պայմաններին ու խնդիրներին:

Արվեստի քոլեջը հիմնանորոգման ու ջեռուցման կարիք ունի, այստեղ լուրջ խնդիր է նաեւ երգեհոնային դահլիճի ու հենց երգեհոնի նորոգումը, որը վնասվել է դեռեւս 90-ականների պատերազմական տարիներին:

 Հ.Պողոսյանին գոհացրեցին մարզային գրադարանի նորոգված  բաժիններն ու պայմանները. գրադարանավարներից նա հետաքրքրվեց  ընթերցասիրության ներկայիս վիճակագրությամբ, գրքի պահանջարկով, ունեցած գրքային ֆոնդով:

Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը  մարզպետին ծանոթացրեց այս պահին թանգարանի սրահներում  ներկայացված ցուցադրանքին, թանգարանային հարուստ  եւ բացառիկ արժեք ներկայացնող  նմուշներին, տարածաշրջանի պատմությանը:

Թանգարանը տարիներ շարունակ ցուցանմուշների համար   ցուցադրափեղկերի կարիք ունի, իսկ շատ արժեքավոր նմուշներ անվտանգության նկատառումներից ելնելով չեն ցուցադրվում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02