Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ

23.11.2018

ՀՀ Սյունիքի մարզպետարանը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնին, որն  անցկացվեց «Արարենք միասին» խորագրով, նվիրաբերել է 1  միլիոն դրամ, որից 480 հազար դրամը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի մեկ ամսվա աշխատավարձի գումարն է, որը նա ամբողջությամբ հատկացրեց հանգանակությանը: Մարզպետարանի մյուս աշխատակիցները եւս մասնակցել են ազգային տուրքի միջոցառմանը:  

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող 2 ծրագրեր, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով:

Բացի Արցախում իրականացվելիք ծրագրերից, «Հեռուստամարաթոն-2018»-ին նվիրաբերված գումարներն ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծումը:

Սյունիքի մարզպետարանն ամեն տարի մասնակցել է համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02