Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼԵՀԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ԴՊՐՈՑԻՆ

26.11.2018

Նոյեմբերի 22-ին Սյունիքի մարզի Տեղի թիվ 2 միջնակարգ  դպրոց էր այցելել ՀՀ-ում Լեհաստանի փոխդեսպան Մարեկ Ռեշուտան՝ տիկնոջ հետ: Դպրոցում կայացած հանդիպմանը ներկա էր նաեւ Սյունիքի մարզպետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը:

Այցի առիթը ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ իրականացված՝ դպրոցի տարրական կրթության մասնաշենքի տանիքի նորոգման աշխատանքների ավարտն էր, որի համար 3,5 մլն դրամ է ծախսվել:

Հիշեցնենք, որ մինչ այս ներդրումը՝ 2017-ին դեսպանատունը  հիմնանորոգել, կահավորել եւ սպասքով ապահովել էր դպրոցի ճաշարանը, եւ հնարավոր էր  դարձել 60 աշակերտի միաժամանակ ապահովել տաք սննդով (ծրագրի արժեքը` 8 000 եվրո): 2016 թվականին էլ վերանորոգել եւ կահավորել էր դպրոցի սանհանգույցը:

Հյուրերը շրջեցին դպրոցում եւ ծանոթացան կատարված  աշխատանքներին:

Իսկ դպրոցի աշակերտները նրանց համար հայ-լեհական բարեկամությանը նվիրված եւ երկու մշակույթները ներկայացնող միջոցառում էին պատրաստել:

Գոռ Թադեւոսյանը Մարեկ Ռեշուտայի հետ զրուցեց նաեւ հայ-լեհական ներկա հարաբերությունների եւ ապագա ներդրումների մասին ու քննարկեց Սյունիքի մարզպետարանի եւ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան  միջեւ  համագործակցության խորացման հնարավորությունները:

Իսկ Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում առաջիկայում լեհական աջակցությամբ 4-րդ ծրագիրը կիրականացվի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47