Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻՆ

27.11.2018

Նոյեմբերի 27-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի հետ այցելեց ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչություն:

Մարզի ղեկավարը ծանոթացավ վարչության աշխատակիցներին, շենքային պայմաններին, ունեցած տեխնիկական  հնարավորություններին ու խնդիրներին, հրշեջ մեքենաներին,  արտակարգ իրավիճակներում  մարզի փրկարարների պատրաստականությանը:

Հյուրերը եղան նաեւ կառույցում գործող «Ճգնաժամային կառավարման կենտրոնում», որտեղ Սյունիքի փրկարարական վարչության պետ, փ/ծ  գնդապետ Բագրատ Զաքարյանը նրանց ծանոթացրեց կենտրոնի գործառույթներին, կիրառվող սարքավորումներին ու կապի միջոցներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02