Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆԸ 50 ՏԱՐԵԿԱՆ Է

28.11.2018

Գորիսում տեղի ունեցավ «Փոխներարկումային բուժօգնության արդի խնդիրները» խորագրով միջազգային ուսուցողական գիտաժողով`  նվիրված Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանի 50-ամյակին: Գիտաժողովի նպատակն էր բարելավել եւ ամրապնդել Սյունիքի մարզի բոլոր բուժհաստատությունների մասնագետների գիտելիքներն անվտանգ փոխներարկումային բուժօգնության բնագավառում։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱՆ «Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը, ոլորտի մասնագետներ, մարզի առողջապահական կազմակերպությունների բժիշկներ:

Հյուրերին ներկայացվել է կայանի ստեղծման պատմությունը, անցած ուղին եւ զարգացման հեռանկարները:

Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի փորձառու արյունաբանները եւ փոխներարկաբանները գիտաժողովի շրջանակներում անդրադարձել են մեր երկրում արյան ծառայության արդի վիճակին եւ զարգացման ուղիներին, դոնորական արյան որակին եւ անվտանգությանը, փոխներակաբանության իմունաարյունաբանական խնդիրներին, ինչպես նաեւ սակավարյունությունների վաղ ախտորոշման ու բուժման հիմնախնդիրներին եւ հեմոսթազի համակարգի դերին փոխներարկաբանության մեջ:

Միջոցառման ընթացքում Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ կայանի 12 աշխատակից անձնվեր եւ անբասիր բազմամյա աշխատանքի համար պարգեւատրվել է շնորհակալագրերով, իսկ կայանի տնօրեն Արթուր Առաքելյանը երկարամյա վաստակի համար արժանացել է Պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան հուշամեդալի։ 

Աղբյուրը՝ www.moh.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36