Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿՈՐՈՇՎԻ 2019-Ի ՀՀ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆԸ
28.11.2018
Նոյեմբերի 27-ին Սյունիքի մարզպետարան էին այցելել «ՀՀ 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի փորձագետները. նրանք ներկայացնում են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը (որն էլ կազմակերպում է այս մրցույթը) եւ տարբեր երիտասարդական ՀԿ-ներ ու նախորդ տարիներին հաղթած համայնքներ:
Մրցույթի համար հայտ էր ներկայացրել նաեւ Կապանը ու օգոստոսին հաջողությամբ հաղթահարել մրցույթի առաջին փուլը:
Սյունիքի մարզպետի տեղական Գոռ Թադեւոսյանի ու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում հյուրերը ցանկանում էին տեղեկանալ, թե որքանով է մարզպետարանը պատրաստակամ աջակցել մարզկենտրոնին՝ հաղթելու դեպքում եւ նպաստել ծրագրի ընթացքում Կապանում իրականացվելիք երիտասարդական միջոցառումների իրականացմանը:
Իսկ Կապանում նրանք արդեն այցելել էին համայնքապետարան, զրուցել համայնքի ղեկավարի ու տեղի ակտիվ ՀԿ-ների ու երիտասարդական նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների հետ, եղել էին նաեւ մարզական ու մշակութային հաստատություններում, ծանոթացել քաղաքի հնարավորություններին ու ներուժին:
Գոռ Թադեւոսյանը, նշելով, որ միանշանակ Սյունիքի մարզպետարանը պատրաստ է ամեն կերպ աջակցել համայնքին ու երիտասարդական ՀԿ-ներին միջոցառումների իրականացման հարցում, հավելեց, որ անկախ մրցույթի արդյունքներից՝ մարզի ղեկավարությունը որդեգրել է Սյունիքի մարզական, մշակութային կյանքի զարգացմանը եւ դրանում երիտասարդների ներգրավվածության մեծացմանն ուղղված քաղաքականություն:
Ներկաները խոսեցին նաեւ առկա խնդիրների եւ խոչընդոտների մասին, մասնավորապես նշվեց Կապան-Սիսիան հասարակական տրանսպորտի բացակայության մասին: Մարզպետի տեղակալն ու մարզպետարանի Տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2025-04-16 17:51:44