Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿՈՐՈՇՎԻ 2019-Ի ՀՀ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՆԱԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆԸ

28.11.2018

Նոյեմբերի 27-ին Սյունիքի մարզպետարան էին այցելել «ՀՀ 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի փորձագետները. նրանք ներկայացնում են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը (որն էլ կազմակերպում է այս մրցույթը) եւ տարբեր երիտասարդական ՀԿ-ներ ու նախորդ տարիներին հաղթած համայնքներ
Մրցույթի համար հայտ էր ներկայացրել նաեւ Կապանը ու օգոստոսին հաջողությամբ հաղթահարել մրցույթի առաջին փուլը
Սյունիքի մարզպետի տեղական Գոռ Թադեւոսյանի ու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում հյուրերը ցանկանում էին տեղեկանալ, թե որքանով է մարզպետարանը պատրաստակամ աջակցել մարզկենտրոնին՝ հաղթելու դեպքում եւ նպաստել ծրագրի ընթացքում Կապանում իրականացվելիք երիտասարդական միջոցառումների իրականացմանը
Իսկ Կապանում նրանք արդեն այցելել էին համայնքապետարան, զրուցել համայնքի ղեկավարի ու տեղի ակտիվ ՀԿ-ների ու երիտասարդական նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների հետ, եղել էին նաեւ մարզական ու մշակութային հաստատություններում, ծանոթացել քաղաքի հնարավորություններին ու ներուժին:
Գոռ Թադեւոսյանը, նշելով, որ միանշանակ Սյունիքի մարզպետարանը պատրաստ է ամեն կերպ աջակցել համայնքին ու երիտասարդական ՀԿ-ներին միջոցառումների իրականացման հարցում, հավելեց, որ անկախ մրցույթի արդյունքներից՝ մարզի ղեկավարությունը որդեգրել է Սյունիքի մարզական, մշակութային կյանքի զարգացմանը եւ դրանում երիտասարդների ներգրավվածության մեծացմանն ուղղված քաղաքականություն
Ներկաները խոսեցին նաեւ առկա խնդիրների եւ խոչընդոտների մասին, մասնավորապես նշվեց Կապան-Սիսիան հասարակական տրանսպորտի բացակայության մասին: Մարզպետի տեղակալն ու մարզպետարանի Տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33