Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՆԱՀԱՏԱՆՔ ԳԵՂԱՆԿԱՐՉԻՆ

29.11.2018

Նոյեմբերի 28-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հյուրընկալեց Կապանում եւ նրա սահմաններից դուրս հայտնի գեղանկարիչ Ռուբեն Կոստանդյանին (Ուբակ):

Լրացավ սիրված ու տաղանդաշատ արվեստագետի 60-ամյակը, եւ հոբելյանի առիթով  ու մարզում մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի, հայկական կերպարվեստը միջազգային ցուցահանդեսներում  ըստ արժանվույն ներկայացնելու համար՝  մարզպետը շնորհակալագիր հանձնեց նրան:

Ռ.Կոստանդյանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար,  այնուհետեւ ջերմ   զրույց ծավալվեց մշակույթի, նրա դերի ու մարզում այդ ոլորտում առկա  խնդիրների, զարգացման հնարավորությունների, բնագավառին առնչվող նախաձեռնությունների մասին: Մարզպետարանի աշխատակիցները եւս  իրենց կարծիքն ու գնահատականը հնչեցրին Ուբակ գեղանկարչի եւ մտավորականի մասին:  

Ռուբեն Կոստանդյանը ծնվելէ  1958թ. նոյեմբերի 23-ին Կապանում, 1992-ից  ՀՀ  նկարիչների միության անդամ է, ցուցահանդեսներ է ունեցել Կապանում եւ Երեւանում, ինչպես նաեւ Մոսկվայում, Արաբական  Էմիրություններում, ֆրանսիայում:

Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում են գտնվում Մեսրոպ Մաշտոցին եւ  Գրիգոր Նարեկացուն պատկերող նրա ստեղծագործությունները, ինչպես նաեւ Ռ.Կոստանդյանի ձեռքի աշխատանքն է եկեղեցու խորանի սրբապատկերը, տարածաշրջանի այլ եկեղեցիներում եւս խորանների պատկերներ է ստեղծել:

Գեղանկարչի աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ում, Կանադայում,  Գերմանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Լիտվայում, Բելգիայում, Ռուսաստանում եւ Հայաստանում՝  անհատական հավաքածուներում:  

Միջազգային բարեգործական կազմակերպություններից մեկի  պատվերով ստեղծել է «Քրիստոսի կյանքը» եռապատկերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:48:03