Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆԸ

30.11.2018

Նոյեմբերի 29-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպում էր նախաձեռնել մարզի բոլոր համայնքների մշակույթի գործիչների, արվեստագետների, մարզաշխարհը ներկայացնող անհատների հետ:

Նշելով, որ այս հանդիպումը վաղուց պետք է կայացած լիներ եւ աշխատանքային զբաղվածության պատճառով ուշացել է, մարզպետն ասաց, որ կարեւորագույններից է համարում այն ոլորտները, որ ներկայացնում են հյուրերը եւ կոչ արեց անկեղծ զրույց ունենալ ներկա իրավիճակի, ունեցած խնդիրների մասին՝ միեւնույն ժամանակ առաջարկելով դրանց իրատեսական լուծման կոնկրետ տարբերակներ: 
Ներկաները տարբեր հարցեր ու խնդիրներ բարձրացրեցին՝ շատերը ցանկություն հայտնելով հետագայում առանձին հադիպելու Հունան Պողոսյանի հետ: 
Թե՛ մարզական, թե՛ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներն առաջարկեցին ավանդույթ ստեղծել ու մարզում անցկացնել հանրապետական մակարդակի մրցումներ, մրցաշարեր, մշակութային միջոցառումներ, փառատոներ, քանի որ սյունեցիներն ամեն անգամ եւ ակտիվորեն մասնակցում են դրանց ՀՀ այլ վայրերում, հաղթանակներ գրանցում, բայց մեր մարզում վաղուց նման համապետական միջոցառումներ չեն կազմակերպվում: 
Մարզի ղեկավարը նման գաղափարներ, առաջարկներ եւ կազմակերպական ջիղ ունեցողներին հորդորեց կոնկրետ կազմված ծրագրեր ներկայացնել մարզպետարան: 
Քննարկվեցին տարբեր թեմաներ, եւ մարզպետը խոստացավ, որ հերթով կայցելի բոլոր կառույցներ ու տեղում կծանոթանա նրանց գործունեությանն ու խնդիրներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-12-14 12:51:12