Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ «ԵՍ ԵՄ» ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳՐԵՐԸ

06.12.2018

Այսօր Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում ներկայացվեցին ՀՀ պաշտպանության նախարարության «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը. այն վարում էր Սյունիքի մարզպետի տեղալալ Գոռ Թադեւոսյանը: Ներկա էին Կապանի, Մեղրու եւ Քաջարանի տարածաշրջանների դպրոցների տնօրեններն ու զինղեկները, մարզպետարանի, համայնքապետարանների, մարզային զինկոմիսարիատի աշխատակիցներ: Հանդիպում-քննարկման նպատակն էր եւս մեկ անգամ ներկաներին տեղեկացնել ծրագրերի առանձնահատկությունների, հնարավորությունների, առավելությունների ու պայմանների մասին, որպեսզի նրանք էլ, իրենց հերթին, դրանք ներկայացնեն պատանիներին ու զորակոչային տարիքի երիտասարդներին՝ ճիշտ կողմնորոշվելու համար, քանի որ փորձը ցույց է տվել, որ շատերը դրանց վերաբերյալ ամբողջական պատկերացում չունեն եւ երբեմն որոշում են մասնակցել արդեն զորակոչվելուց հետո՝ կենտրոնական հավաքակայանում, երբ նոր-նոր լսում են դրանց մասին

Ծրագրերը մանրամասնորեն ներկայացրեցին եւ հանդիպման մասնակիցների հարցերին պատասխանեցին ՀՀ զինկոմիսարիատի նախազորակոչի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Վահե Աղալարյանը եւ Սյունիքի մարզի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնի պետ, փոխգնդապետ Սմբատ Դադոյանը: Բանախոսները նաեւ հիշեցրին, որ ծրագրերում ներգրավված երիտասարդներն ու իրենց ընտանիքներն օգտվում են զինծառայողներին տրված բոլոր արտոնություններից եւ սոցիալական երաշխիքներից
Այսօր ծրագրերը ներկայացվեցին նաեւ Գորիսում՝ տեղի եւ Սիսիանի դպրոցների տնօրենների ու զինղեկների համար

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-14 10:22:56