Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԻՇԱՏԱԿԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

07.12.2018

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը, Սյունիքի մարզի համայնքներում տեղի են ունեցել ոգեկոչման եւ խոնարհումի միջոցառումներ

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մասնակցել է դրանց մարզկենտրոն Կապանում
Առավոտյան Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հոգեհանգստյան պաշտոն մատուցվեց, այնուհետեւ Սյունիքի մարզպետը, Կապան համայնքի ղեկավարը, բազմաթիվ կապանցիներ 
Բաղաբուրջի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին աղետի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ եւ ծաղիկներ դնելով այստեղ կանգնեցված հուշաքար-խաչքարին:
Մարզկենտրոնի Գ.Նժդեհի անվան հրապարակում մարզային փրկարարական վարչությունը ցուցադրել էր իր սարքավորումներն ու տեխնիկան, որոնք կարող է կիրառել արտակարգ իրավիճակների եւ աղետների դեպքում:
Հունան Պողոսյանը շրջեց տարածքում, ծանոթացավ ցուցադրանքին եւ վարչության ունեցած տեխնիկական հնարավորություններին
Իսկ Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում կազմակերպվել էր օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում, գեղարվեսական համարներին զուգահեռ, ներկաները դիտեցին Սպիտակի աղետի մասին, ինչպես նաեւ երկրաշարժին դիմակայելու վերաբերյալ ուսուցողական տեսաֆիլմեր
Հիշեցնենք, որ 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41, հզոր ստորգետնյա ցնցումները կես րոպեում ավերեցին Հայաստանի գրեթե ողջ հյուսիսային մասը՝ ընդգրկելով մոտ 1 մլն բնակչություն ունեցող տարածք

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-19 09:38:41