Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՀԱԶԴ

10.12.2018

Սյունիքի մարզպետարանը խոր վշտով տեղեկացնում է, որ 2018թ. դեկտեմբերի  9-ին 69 տարեկանում կյանքից հեռացավ «Պատվավոր սյունեցի» կոչումը արժանապատվորեն կրող Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը:
Ծնվել է 1949թ. օգոստոսի 8-ին Կապանի շրջանի Վերին Հանդ գյուղում:
Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետը, 1972  թվականից աշխատել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ էքսկավատորավարի օգնական, լեռնային վարպետ, հերթափոխի պետ, տեղամասի պետ, արտադրամասի գլխավոր ինժեներ, կոմբինատի գլխավոր ինժեների տեղակալ, աշխատանքի անվտանգության տեխնիկայի եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ, կոմբինատի գլխավոր ինժեներ:
1998թ. մայիսից մինչեւ 2014թ. հուլիս զբաղեցրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը: 2014-ի հուլիսից  կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահն էր : Պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, Անանիա Շիրակացու մեդալով, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով, Մատենադարանի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով: Մեղրի, Քաջարան, Ագարակ, Կապան քաղաքների, Սյունիքի, Արմավիրի, Արարատի մարզերի  պատվավոր քաղաքացի էր, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի պատվավոր անդամ, ստացել է  ՌԴ աշխարհաքաղաքական ակադեմիայի պատվավոր դոկտորի աստիճան:
Սյունիքի մարզպետարանի ողջ անձնակազմը՝ մարզպետ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, սգակցում եւ իր վշտակցությունն է հայտնում Հակոբյանների ընտանիքին ու մերձավորներին:
Մ. Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա   դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16.00-ին, Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 12-ին՝ Քաջարանի գերեզմանատանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-04-19 11:35:37