Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ՔԱՐԱՇԵՆԻ ԵՎ ԽՆՁՈՐԵՍԿԻ ԴՊՐՈՑՆԵՐ

17.12.2018

Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ դեկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Քարաշենի եւ Խնձորեսկի Գ.Սեւունցի անվան միջնակարգ դպրոցներ այցելեց մարզպետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը: Քարաշենի միջնակարգ դպրոցում ավարտվել են անցած տարվա նոյեմբերից սկսված հիմնանորոգման աշխատանքները, եւ այցի նպատակն էր ծանոթանալ աշխատանքների վերջնական արդյունքին: Շենքը շուտով շահագործման կհանձնվի, եւ նոր տարում արդեն աշակերտները դպրոցի հիմնանորոգված շենք կտեղափոխվեն: Իսկ այս ընթացքում դպրոցն իր աշխատանքները կազմակերպում էր բնակավայրի այլ շենքերում, եւ Գոռ Թադեւոսյանն այցելեց նաեւ այդ շինություններ՝ հավաստիանալու, որ դասերն ընթանում են բնականոն հունով, իսկ սենյակներում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը: Քարաշենի միջնակարգ դպրոցը հիմնանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով (163 մլն դրամ): Դպրոցի տնօրենությունը մարզպետի տեղակալին ներկայացրեց այստեղ առկա մյուս խնդիրը՝ նորոգված դպրոցը նոր գույքի կարիք ունի. հարցը կքննարկվի մարզպետարանում: Իսկ Խնձորեսկի միջնակարգ դպրոցում առաջիկայում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 25 մլն դրամով աշխատանքներ կիրականացվեն՝ հիմնովին կնորոգվի տանիքը, մնացած գումարով կփոխվեն դպրոցի պատուհանները: Այցի նպատակն էր ծանոթանալ դպրոցի ներկա ընդհանուր վիճակին ու խնդիրներին: Մարզպետի տեղակալին այստեղ ներկայացվեց ջեռուցման վթարված համակարգի հետ կապված հարցը, որն առաջիկա օրերին լուծում կստանա: Խնձորեսկի միջնակարգի սաները վերջերս նաեւ տարբեր հաջողություններ են գրանցել. դպրոցի թիմը «Հայ ասպետ» հեռուստախաղում հասել է եզրափակիչ, հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլում ունեն հրաձգությունից 2-րդ տեղ գրաված աշակերտ, իսկ ՀՀ նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի եզրափակիչում դպրոցի թիմը 2-րդ մրցանակակիրն էր: Գոռ Թադեւոսյանը հանդիպեց նաեւ դպրոցի մրցանակակիր այս աշակերտների հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-21 17:09:45