Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՓՈՓՎԵՑ ԱՎԱՐՏՎՈՂ ՏԱՐԻՆ

27.12.2018

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը 2018-ի վերջին  աշխատանքային խորհրդակցությունն  անցկացրեց մարզի համայնքների ղեկավարների հետ:

Ամփոփելով ավարտվող տարին՝ մարզի ղեկավարը նախ հետաքրքրվեց  համայնքային բյուջեների կատարման՝ մասնավորապես սեփական եկամուտների հավաքման ցուցանիշներով՝ նշելով, որ ըստ նախնական պատկերի, մարզը հանրապետությունում այս առումով  լավագույններից է, սակայն դեռեւս կան խնդիրներ ունեցող համայնքներ (Գորայք):  Այնուհետեւ խորհրդակցության մասնակիցներից  յուրաքանչյուրը ներկայացրեց իր համայնքի  ցուցանիշը:

Հանդիպման ընթացքում Հունան Պողոսյանը խոսեց նաեւ գալիք տարվա առաջնահերթությունների մասին՝ համայնքապետերի ուշադրությունը   հրավիրելով հատկապես աղբահանության, ճանապարհների սպասարկման, կրթօջախների շենքային պայմանների վիճակի վրա:  

Համայնքների ղեկավարներն իրենց հերթին բարձրաձայնեցին մի շարք խնդիրների մասին, որոնց լուծման համար ակնկալում են  մարզպետարանի միջամտությունը:

Խոսվեց նաեւ այս տարվա ընթացքում համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի եւ դրանց համար կառավարության հատկացումների մասին:

Վերջում մարզպետ Հունան Պողոսյանը շնորհավորեց Սյունիքի  համայնքների  ղեկավարներին՝ գալիք տոների կապակցությամբ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:48:41