Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

27.12.2018

Դեկտեմբերի 27-ին ՀՀ Սյունիքի մարզային զորակոչային հանձնաժողովը հերթական նիստ գումարեց, որը վարում էր Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) Հունան Պողոսյանը: Բացի հանձնաժողովի անդամներից,  նիստին հրավիրված էին նաեւ մարզպետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը եւ մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը:

Օրակարգային միակ հարցի վերաբերյալ զեկուցեց Սյունիքի մարզային զինվորական կոմիսար գնդապետ Արարատ Մանուչարյանը. լսելով զեկույցը՝ հանձնաժողովը որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մի շարք քաղաքացիների տարկետման իրավունքից օգտվելու մասին  եզրակացություն տալու վերաբերյալ:  

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-21 17:09:45