Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՅԱՆ ԱՄԱՆՈՐ

28.12.2018

Նախատոնական օրերին տարբեր նախաձեռնություններով է հանդես գալիս Սյունիքի մարզպետարանը՝ «Սյունիքյան Ամանոր» միջոցառման շրջանակներում:

Այսօր համերգային ծրագրով մարզում տեղակայված N զորամասի զինվորներին շնորհավորեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Նրանց ուղեկցող ստեղծագործական խմբերի կատարումները զինվորների համար տոնական տրամադրություն ապահովեցին. այցերը զորամասեր կշարունակվեն:

Այս օրերին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի նախաձեռնությամբ եւ «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» աջակցությամբ ամանորյա փաթեթներ են հատկացվել Սյունիքի մարզի՝  առանց ծնողական խնամքի  երեխաներ ունեցող 16 ընտանիքի եւ բազմազավակ` 5 եւ ավելի երեխա ունեցող 63 ընտանիքի: Մինչ այդ փաթեթներ էին բաժանվել Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի սաներին:  

Առաջիկա օրերին այս միջոցառումների շրջանակում Ձմեռ պապն ու Ձյունանուշը կհասցնեն ուրախացնել նաեւ «Արծվաբույն» տարեցների կենտրոնի  շահառուներին: Կլինեն այցեր տարվա առաջին օրը ծնված սյունեցի փոքրիկներին եւ իրենց մայրերին:  

«Սյունիքյան Ամանոր» միջոցառման աշխատանքները համակարգում է «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վահե Արզումանյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-21 17:09:45