Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
08.01.2019

Հունվարի 8-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:
Շնորհավորելով աշխատակազմի անդամներին՝ Նոր տարվա կապակցությամբ, մարզպետը արդյունավետ աշխատանքային տարի մաղթեց ու ներկաների հետ քննարկեց նախորդ տարվա աշխատանքների արդյունքների ամփոփման հետ կապված հարցեր, նաեւ այս տարվա անելիքները:
Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տրվեցին 2018-ի աշխատանքների ամփոփման եւ հաշվետվությունների ներկայացման մասին, խոսվեց անցած տարում սկսված ծրագրերի շարունակականության ապահովման, ինչպես նաեւ 2019-ին մարզի համար կարեւոր ծրագրերի ու հրատապ լուծում պահանջող խնդիրների առաջնահերթությունները որոշելու սկզբունքների մասին:
Հունան Պոսղոսյանը նաեւ հետաքրքրվեց նոր տարվա առաջին ուսումնական օրը մարզի հանրակրթական դպրոցներում դասապրոցեսի նորմալ կազմակերպման ու կրթօջախներում պատշաճ ջերմային ռեժիմի ապահովման հարցով:
Խոսելով 2019 թվականի առաջնահերթությունների եւ աշխատանքների պլանավորման մասին՝ մարզպետը նշեց, որ ամենակարեւոր շեշտը դրվելու է առողջապահական ոլորտի առողջացման ու կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների վրա: