Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

08.01.2019

Հունվարի 8-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը տարվա  առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները,  մարզպետարանի  ստորաբաժանումների ղեկավարները:

Շնորհավորելով աշխատակազմի անդամներին՝ Նոր տարվա կապակցությամբ, մարզպետը արդյունավետ աշխատանքային տարի մաղթեց ու ներկաների հետ քննարկեց նախորդ տարվա աշխատանքների արդյունքների ամփոփման հետ կապված հարցեր, նաեւ այս տարվա անելիքները:

Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տրվեցին 2018-ի աշխատանքների ամփոփման եւ հաշվետվությունների ներկայացման մասին, խոսվեց անցած տարում սկսված ծրագրերի շարունակականության ապահովման, ինչպես նաեւ 2019-ին մարզի համար կարեւոր ծրագրերի ու հրատապ լուծում պահանջող խնդիրների առաջնահերթությունները որոշելու սկզբունքների մասին:

Հունան Պոսղոսյանը նաեւ հետաքրքրվեց նոր տարվա առաջին ուսումնական օրը մարզի հանրակրթական դպրոցներում  դասապրոցեսի նորմալ կազմակերպման ու կրթօջախներում  պատշաճ ջերմային ռեժիմի ապահովման հարցով:

Խոսելով 2019 թվականի առաջնահերթությունների եւ աշխատանքների  պլանավորման մասին՝ մարզպետը նշեց, որ ամենակարեւոր շեշտը դրվելու է առողջապահական ոլորտի առողջացման ու կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների վրա:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-06-14 15:26:21