Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԳՅՈՒՂԵՐՆ ԵՆ

10.01.2019

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն անակնկալ  այց կատարեց Կապան խոշորացված համայնքի Շիկահող, Սրաշեն, Ծավ եւ Ներքին Հանդ գյուղական բնակավայրեր:

Այցելությունների ընթացքում մարզի ղեկավարը եղավ բնակավայրերի դպրոցներում՝ ծանոթանալով կրթօջախների շենքային պայմաններին ու  խնդիրներին, ինչպես նաեւ զրուցեց իրեն հանդիպելու եկած բնակիչների, բնակավայրերի վարչական ղեկավարների հետ, լսեց գյուղացիների բողոքներն ու բարձրացրած հարցերը:

Մարզպետն այսօրվա այցի շրջանակներում ծանոթացավ  նաեւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատանքներին.  մասնավորապես Շիկահողում նա այցելեց  պետարգելոցի նախկին վարչական շենքում գործող այցելուների կենտրոն, որտեղ  զբոսաշրջիկների գիշերակացի համար պայմաններ են ստեղծվել:

Ներքին Հանդում Հունան Պողոսյանը եղավ Սոսիների պուրակում, այստեղի տնկարանային տնտեսությունում, հետաքրքրվեց  տարածաշրջանում զբոսաշրջության ներկա վիճակով եւ զարգացման հնարավորություններով:

Ծավում հանդիպելով «Հայանտառի» Կապանի կառույցի ղեկավարությանը, մարզպետը զրույց ունեցավ տարածաշրջանի գյուղացիներին ամենաշատը հուզող խնդրի՝ վառելափայտի բաշխման  գործընթացի մասին:  

Ծավում մարզի ղեկավարն այցելեց նաեւ այստեղ գործող լավաշի  թխման արտադրամաս, որի շնորհիվ գյուղում աշխատատեղեր են ստեղծվել ու զրուցեց  դրա հիմնադրի ու աշխատակիցների հետ:   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:55:53