Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

18.01.2019

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է  անցկացրել մարզպետարանում, որի առանցքում հիմնականում ՀՀ  տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի՝ մարզպետների մասնակցությամբ անցկացրած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների քննարկումն էր:

Անդրադառնալով մարզում համայնքային բյուջեների կատարման պատկերին՝ մարզի ղեկավարը ուշադրություն հրավիրեց հատկապես հողի հարկի հավաքման գործում թերացող համայնքների վրա եւ հանձնարարեց առանձնացնել այն բնակավայրերը, որոնցում այս առումով խնդիրներ կան ու առանձին քննարկումների առարկա դարձնել:

Հունան Պողոսյանը հետաքրքրվեց մարզի ուսումնական հաստատություններում սովորողների բացակայությունների թվով՝ համապատասխան վարչություններին  հրահանգելով խստորեն վերահսկել իրավիճակը, ապահովել սուր շնչառական հիվանդությունների  տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների   իրականացումը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերով 2019-ին առնչվող փաստաթղթերի, տարեկան գործունեության ծրագրի կազմման աշխատանքները:   

Անդրադարձ եղավ նաեւ մարզպետարաններում առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխություններին:

Քննարկված տարբեր խնդիրների վերաբերյալ մարզպետը հանձնարարականներ տվեց մարզպետարանի ստորաբաժանումներին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-04-19 11:35:37