Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (ուղարկվել է նաեւ հասցեատեր խմբագրությանը)

22.01.2019

www.hraparak.am կայքի խմբագրությանը

 Հարգելի՛ խմբագրություն

Ըստ «Զանգվածային լրատվությամ մասին» ՀՀ օրենքի՝ պահանջում ենք հրապարակել հետեւյալ պարզաբանումը` այսօր ձեր կայքում տեղ գտած «ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ԱՅԴՔԱՆ ԲԵՆԶԻՆԸ» լրագրողական նյութի կապակցությամբ: Հրապարակվածի վերնագիրն ինքնին կոռեկտ չէ, քանի որ վառելիքը ոչ թե Հունան Պողոսյանի անձնական օգտագործման, այլ մարզպետարանի կարիքների ու աշխատանքների կազմակերպման համար է... Այնուհետեւ, նյութը հրապարակել եք՝ առանց խոր վերլուծության ու թվերի ծագման աղբյուրները ճշտելու. տեղեկացնում ենք, որ այդ քանակը Սյունիքի մարզպետարանն ինքնակամ ու կամայականորեն չի որոշում: Սյունիքի մարզպետարանի համար սահմանաչափով նախատեսված է 9 ավտոմեքենա: Ըստ «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի, որը հաստատում է ՀՀ ԱԺ-ն, յուրաքանչյուր ավտոմեքենայի համար նախատեսված է 1 մլն 200 հազար դրամ ծախս՝ որի մեջ ներառվում են վառելիքի ծախսը, պահեստամասերի ձեռքբերման, բնապահպանական վճարի եւ տեխզննման գումարը: Եվ սահմանաչափով Սյունիքի մարզպետարանի համար նախատեսված մեքենաների վառելիքի ծախսը 2019-ին հնարավոր է նաեւ վերանայվի՝ կապված առաջիկայում մարզպետարանների օպտիմալացման եւ ավտոմեքենաների թվի կրճատման հետ: Իսկ ՀՀ բոլոր մարզերն ու մարզպետարաններն ուղղակիորեն իրար հետ համեմատելը, առնվազն, լուրջ չէ՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի առանձնահատկությունները, բնակավայրերի թիվը, մարզպետարանների աշխատակիցների քանակը եւ ունեցած մեքենաների թիվը: Ինչպես նաեւ անհասկանալի են համեմատության համար ձեր օգտագործած չափման միավորները. Սյունիքի մարզպետարանի դեպքում վերցրել եք վառելիքի լիտր արտահայտող թիվը, Տավուշի դեպքում՝ դրամ արտահայտող թիվը, ընդ որում՝ առանց հաշվի առնելու, որ որոշ մարզպետարաններ նաեւ բնական գազ են օգտագործում:

Հ.Գ. «Հրապարակ»-ին ուղարկած մեր այս պարզաբանումից հետո, չնայած այն չի հրապարակվել, կայքը վերնագիրը փոխել-դարձրել է «Սյունիքի մարզի ինչի՞ն է պետք այդքան բենզինը», որից, իհարկե, նյութի բովանդակությունը չի փոխվում….

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-06 17:29:07