Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.01.2019

Հայոց բանակի հարգելի՛ զինվորներ, սպաներ, բարձրաստիճան սպաներ, ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցած ազատամարտիկներ

Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ:

Հունվարի 28-ին նշվող Բանակի օրը թանկ է յուրաքանչյուր հայի համար ու հպարտություն է բերում ամենքիս, քանզի ոչ բոլոր ազգերը նման տոնի հնարավորություն ունեն. այն մեր ինքնիշխանությունը, մեր հաղթանակները խորհրդանշող տոն է: Բանակը Հայաստանի Հանրապետության անկախության տարիների ամենակարեւոր ձեռքբերումն է, մեր անվտանգության ու ապահով ապագայի գրավականը, եւ տոնի կապակցությամբ մաղթում եմ ձեզ անամպ երկինք, ամուր կամք, տոկունություն, առողջություն եւ մարտական անպարտելի ոգի:

Տոնական այս օրը մեր երախտագիտությունը` բոլոր նրանց, ովքեր նորանկախ Հայաստանի բանակաշինության հիմքն են դրել, ովքեր հերոսական էջեր են կերտել նրա հաղթանակների պատմության մեջ եւ մեր խոնարհումը` նրանց հիշատակին, ովքեր, ցավոք, նաեւ իրենց արյամբ են գրել այդ պատմությունը: Նրանց հերոսական կյանքը ոգեշնչում եւ օրինակ է զինվորական ծառայություն անցնող ամեն հայորդու համար: Այդ ոգու՝ սերնդեսերունդ փոխանցման եւ մեր զինված ուժերի շարքերում մշտական ներկայության ապացույցն էր Ապրիլյան քառօրյան:

Շնորհավորում եմ նաեւ ՀՀ զինված ուժերում այսօր ծառայողներ ունեցող բոլոր ընտանիքներին` ցանկանալով նրանց համբերատարություն եւ լավատեսություն, իսկ մեր սահմաններին կանգնած զինվորներին` խաղաղ եւ անվտանգ ծառայություն, բարի վերադարձ ընտանիքներ, ինչպես նաեւ շնորհավորանքներս` բանակի ամրության ու հզորացման մեջ ներդրում ունեցող բոլոր կառույցներին. պարտավոր ենք վստահելի թիկունք ապահովել մեր բանակի համար՝ ամենքս մեր աշխատանքի բնագավառում նպաստելով մեր պետականության, հետեւաբար եւ բանակի հզորացմանը:

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-19 17:42:34