Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ
04.02.2019
![](http://syunik.mtad.am/files/n_pics/18946_s.jpg)
Փետրվարի 1-ին Սյունիքի մարզպետարանում նախաձեռնվել էր հանդիպում, որի ընթացքում «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» Սյունիքի մասնաճյուղի բժիշկ- համաճարակաբան Նունե Օհանջանյանը մարզի համայնքների ղեկավարների եւ բուժաշխատողների ուշադրությունը հրավիրեց թունաքիմիկատների անվտանգ օգտագործման խնդիրների վրա եւ հորդորեց համայնքներում բնակչության շրջանում տեղեկատվական, բացատրական աշխատանք տանել՝ հնարավոր բացասական հետեւանքներից խուսափելու համար: