Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

06.02.2019

ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից Սյունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար 2018 թվականին Սյունիքի մարզպետարանին հատկացված գումարների շրջանակներում նախատեսված էր նաեւ Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգման ծրագիրը:

Այդ աշխատանքները մեկնարկել են 2019 թ. փետրվարի 1-ից. ծրագրի ընդհանուր արժեքը 50 մլն դրամ է, որից 45 մլն դրամը ՀՀ պետբյուջեի հատկացումն է, 5 մլն դրամը՝ համայնքի համաներդրումը: Վերանորոգման աշխատանքներն իրականացնում է Կապանի «Վերելակ» ԱԿ-ն:

Այս օրերին արտադրական կոոպերատիվի աշխատակիցները նորոգում են Արամ Մանուկյան փողոցի շենքերի վերելակները:

Ծրագրի ավարտի համար 140 օր է նախատեսված, ընդ որում` ըստ «Վերելակ» ԱԿ-ի տնօրեն Ս.Մկրտչյանի, 42 վերելակներից 4-ը լիովին ավերված ու թալանված են, ու դրանց համար կատարվելիք աշխատանքը ոչ թե նորոգում, այլ նոր վերելակի տեղադրում կարելի է համարել:

Ստորեւ ներկայացնում ենք ծրագրում ընդգրկված վերելակների ցանկը (վերանորոգվող վերելակի հասցեն՝ փողոցը, շենքի համարը, մուտքի համարը):

______________________________________________________________

1. Բաղաբերդ 1, 1 -ին

2. Բաղաբերդ 1, 2-րդ

3. Բաղաբերդ 1, 3-րդ

4 .Բաղաբերդ 2

5.Բաղաբերդ 2ա, 1-ին

6. Բաղաբերդ 2ա, 2-րդ

7. Բաղաբերդ 3

8. Բաղաբերդ 6, 1-ին

9. Բաղաբերդ 7, 2-րդ

10. Բաղաբերդ 8, 2-րդ

11. Բաղաբերդ 8, 3-րդ

12. Բաղաբերդ 9, 1-ին

13. Բաղաբերդ 9, 2-րդ

14. Բաղաբերդ 22

15. Բաղաբերդ 24

16. Բաղաբերդ 25

17. Ձորք 5

18. Ձորք 6

19. Ձորք 9

20. Ձորք 11

21. Ձորք 14, 1-ին

22. Ձորք 16

23. Հալիձոր 9

24. Հալիձոր 18

25. Ա. Մանուկյան 1, 1-ին

26. Ա. Մանուկյան 2, 3-րդ

27. Ա. Մանուկյան 2, 2-րդ

28. Ա. Մանուկյան 3, 1-ին

29. Ա. Մանուկյան 4, 2-րդ

30. Դավիթ Բեկ 2

31. Դավիթ Բեկ 4

32. Դավիթ Բեկ 7, 2-րդ

33. Ռ. Մինասյան 12բ

34. Ռ. Մինասյան 25բ

35. Սպանդարյան 1ա, 1-ին

36. Սպանդարյան 1ա, 3-րդ

37. Երկաթուղայիններ 7, 1-ին

38. Երկաթուղայիններ 11, 1-ին

39. Մ. Հարությունյան 10, 1-ին

40. Մ. Հարությունյան 12, 2-րդ

41. Մ. Հարությունյան 14, 2-րդ

42. Մ. Ստեփանյան 8

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-02-15 15:22:32