Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱԳԼՃԿ-ՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԱՐԴԻԱԿԱՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐ ԼԻՆԵՆ

21.02.2019

Փետրվարի 21-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին մարզում գործող ԱԳԼՃԿ-ների (ավտոգազալիցքավորման ճնշակայան) սեփականատերերը կամ տնօրենները, ներկա էին նաեւ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Արեւելյան» տարածքային կենտրոնի պետ Մուշեղ Մարգարյանը եւ իր տեղակալ Աշոտ Սիմոնյանը:

Քննարկման թեման էր ԱԳԼՃԿ-ներում պարտադիր հասարակական զուգարաններ ունենալը եւ եղածների բարեկարգումը:

Հանդիպումը նախաձեռնել էր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ երկրորդ անգամ, քանի որ նման հանդիպում էլի էր կազմակերպվել, ու առաջին անգամ ներկայացվել էին ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում գտնվող այս խնդրի լուծման ժամկետները եւ պահանջները՝ օրինակելի ու բարեկարգ տեսքի բերելու զուգարանները:

Բայց մարզպետարանի աշխատակիցների, նաեւ վերոնշյալ տեսչական մարմնի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատանքներն ուշանում են: Արդեն իսկ արձանագրվել են առկա թերությունները, եւ վարչական վարույթներ են հարուցվել:

Տեսչության աշխատակիցները մեկառմեկ քննարկեցին մարզում գործող ԱԳԼՃԿ-ների հանրային զուգարանների վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված նորմերին՝ հիշեցնելով, թե ինչ պահանջներ կան նախագծերի, տեսքի, սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ:

Այս ընթացքում որոշ տնտեսվարողներ արդեն ավարտել են շինարարությունը կամ նորոգումը, որոշները շարունակում են աշխատանքը, որոշներում դեռ ոչինչ չի արվել:

Մարզպետը ներկաների հետ հստակեցրեց աշխատանքների կոնկրետ վերջնաժամկետները՝ հիշեցնելով, որ սա բոլորի պատվի հարցն է, եւ դրանով ոչ միայն մեր հայրենակիցներին, այլեւ զբոսաշրջիկներին ենք երկիր ներկայացնում: Հանդիպմանը, բացի նորոգումից, կարեւորվեցին նաեւ զուգարանների հետագա պատշաճ պահպանության, մաքրության, ախտահանման հարցերը, որոնք եւս սահմանված են հատուկ նորմերով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28