Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

22.02.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր առաջին անգամ այցելեց Գորիսի պետական համալսարան. նրան ուղեկցում էին մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, մարզպետարանի Զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը (բուհի խորհրդի անդամներ): 

Նրանք ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հետ շրջեցին համալսարանում՝ ծանոթանալով բուհի առօրյային, շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, կրթական հնարավորություններին, ինչպես նաեւ հանդիպեցին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների եւ ուսանողների հետ
Մարզպետն ու մյուս հյուրերը նաեւ հանդիպեցին, շնորհավորեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության 2018 թվականի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հաղթած ուսանողներին: Համալասարանի աշխատակիցները եւ ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին մարզի ղեկավարին. դրանք մասնավորապես վերաբերում էին բուհի շենքային պայմաններին, աշխատաշուկայում ԳՊՀ-ի ուսանողների պահանջարկին, ոչ տեղաբնակ ուսանողների համար կեցության պայմանների ապահովմանը եւ այլն:
Հունան Պողոսյանը հնչեցված հարցերի լուծմանը հնարավորինս աջակցելու պատրաստակամություն հայտնեց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47