Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՈՐԻՍԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ

25.02.2019

Փետրվարի 22-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Գորիսում մասնակցեց ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի շենքի բացման արարողությանը։

Ներկա էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, մարզի իրավապահ ոլորտի պատասխանատուները։ Հյուրերը շրջել են շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի շենքն առանձին մուտքով առանձնացվել է ոստիկանության Գորիսի բաժնի շենքից եւ հիմնովին վերանորոգվել:

Քննչական բաժինը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով եւ համակարգչային ներքին ցանցով:

Բաժինն ունի 8 աշխատանքային սենյակ: Նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, անչափահասների հարցաքննության համար:

Լուսանկարները եւ տեղեկատվությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47