Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

28.02.2019

Փետրվարի 27-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Սիսիանում անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցներ:

Քննարկման հիմնական թեման համայնքային բյուջեում ապառքների ցուցանիշն էր, հատկապես՝ հողի հարկի չհավաքված գումարները:

Մարզպետը նշեց, որ, իհարկե, կան պարտքեր, որոնք ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով կամ գյուղացիների անվճարունակության հետեւանքով են գոյացել, եւ դրանց հավաքումն այս պահին իրատեսական չէ, բայց ոչ ամբողջ գումարն է անհուսալի, եւ գյուղերն ինչ-որ չափով աստիճանաբար կարող են լավացնել ցուցանիշները:

Իսկ այս առումով անելիք ունեն թե՛ համայնքապետարանի աշխատակիցները, թե՛ վարչական ղեկավարները: Վերջիններս տարբեր օրինակներ բերեցին, թե այս կամ այն գյուղում ինչ պատկեր է, ինչու չի հավաքվում պարտքը, կամ հակառակը՝ ինչպես է հաջողվել հավաքել:

Հունան Պողոսյանը հիշեցրեց, որ, ի վերջո, հավաքվող գումարները ծառայելու են համայնքի խնդիրների լուծմանը, ուղղվելու են ենթակառուցվածքների զարգացմանը, սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը եւ եւս մեկ անգամ հորդորեց լինել հետեւողական ու լուրջ աշխատանք տանել կուտակված պարտքերը հավաքելու ուղղությամբ, հնարավորինս ի հայտ բերել իրականում վճարունակ պարտքատերերին եւ տարբեր մեխանիզմներ, մոտեցումներ կիրառելով՝ ապահովել գումարների գանձումը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ ներկաներին հուզող այլ հարցեր, վարչական ղեկավարներն անդրադարձան իրենց գյուղերի խնդիրներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-19 17:04:38