Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

01.03.2019

Փետրվարի 28-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը  հյուրընկալեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի ծրագրի ղեկավար Արմեն Մարտիրոսյանին եւ այլ աշխատակիցների: Աշխատանքային խումբը Սյունիք է այցելել իրենց առաջիկա ծրագրային նոր ռազմավարության մշակման մեջ մեր մարզը եւս ընդգրկելու եւ  դրա համար նախնական ուսումնասիրություններ, կարիքների, ներուժի գնահատում, վերլուծություններ կատարելու համար:

Նրանց եւ մարզպետի տեղակալի, ինչպես նաեւ մարզպետարանի Կրթության, Սոցիալական ապահովության, Ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժինների պետերի միջեւ ծավալուն զրույց տեղի ունեցավ, որի ընթացքում վերջիններս պատասխանեցին ՀԿ-ի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին: Դրանք վերաբերում էին մարզի ամենատարբեր ոլորտներին, որոնք օգնեցին լիարժեք պատկերացում կազմել Սյունիքի, նրա կյանքի տարբեր բնագավառներում առկա վիճակի,  խնդիրների  եւ զարգացման հնարավորությունների մասին: Տեղեկատվությունը կօգնի «Հայկական Կարիտասին» կողմնորոշվել  Սյունիքին առնչվող հետագա ծրագրերի մշակման գործում:

«Հայկական Կարիտաս»-ը հիմնվել է 1995թ. Շիրակի մարզում եւ այս տարիների ընթացքում Շիրակից բացի գործունեություն է ծավալել նաեւ  Լոռու, Արարատի, Գեղարքունիքի մարզերում, Երևանում:  Կազմակերպության հիմնական ուղղություններն են` երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում,  տարեցների սոցիալական ներառում եւ խնամք, աղետների ռիսկի նվազեցում եւ արագ արձագանք արտակարգ իրավիճակներին, համայնքային զարգացում, միգրացիա եւ ինտեգրացիա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47