Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԳՈՒՄԱՐԵՑ

01.03.2019

Փետրվարի 28-ին մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ Սյունիքի մարզի զորահավաքային մարմնի նիստը, որին մասնակցում էին տվյալ մարմնի անդամները, ինչպես նաեւ հրավիրված էին մարզի համայնքների ղեկավարները եւ զորահավաքային աշխատանքների պատասխանատուները, Կապանի ու Սիսիանի ռազմական ոստիկանության բաժինների պետերը:  

Նիստը վարում էր եւ ներածական ելույթով այն բացեց մարզի զորահավաքային մարմնի ղեկավար, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Նիստի աշխատակարգը ներկայացրեց մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը:

Զեկույցներով հանդես եկան մարզի զինվորական կոմիսար գնդապետ Ա. Մանուչարյանը եւ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ գնդապետ Ա. Գեւորգյանը, նրանք պատասխանեցին նաեւ ներկաների հարցերին:

Ամփոփիչ խոսքով նիստը եզրափակեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28