Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՁՆԱԲՈՒՔ ՄԱՅՐՈՒՂՈՒՄ. ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ է

02.03.2019

Մարտի 1-ին՝ ժամը 12:13-ից, Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երեւան հատվածի 12-րդ կիլոմետրին եւ Սիսիան-Գորիս հատվածի 28-րդ կիլոմետրին ուժեղ ձնաբքի պատճառով սկսել են կուտակվել արգելափակված ավտոմեքենաներ:

Սյունիքի մարզային իշխանությունների անմիջական վերահսկողությամբ մարզի ճանապարհաշինական ընկերությունները՝ Գորիսի «Ոսմար» ՍՊԸ-ն եւ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, սկսել են աշխատել ուժեղացված ռեժիմով:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի չորս մարտական հաշվարկ, ջոկատի եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:
Ժամը 12:00-22:12-ը նշված տարածքներից արգելափակումից դուրս է բերվել մոտ 2000 ավտոմեքենա, որից 400-ը տեղափոխվել է անվտանգ տարածք, 30 քաղաքացի տեղափոխվել է ՊՆ թիվ N զորամաս՝ գիշերակացի:
Աշխատանքներին աջակցել են ՀՀ ՊՆ ստորաբաժանումները:
Նշված երկու հատվածներում սահմանվել է շուրջօրյա 
հերթապահություն, ձյունաբուքը շարունակվում է, եւ կան կուտակված մեքենաներ։
Ներկա պահին ճանապարհը մասամբ՝ միակողմանի, բաց է, մարզի ճանապարհաշինարարները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով, եւ ամեն ինչ արվում է՝ ճանապարհը լիարժեք անցանելի դարձնելու ուղղությամբ:
Ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովում են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության եւ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 16:15:04