Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՈՐԱՅՔՈՒՄ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

04.03.2019

Մարտի 1-ին հրաժարական են ներկայացրել Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը եւ համայնքի  ավագանու 6 անդամից 4-ը:

Մարտի 1-ին կայացած Գորայքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում, ՀՀ ՏԻՄ օրենքի համաձայն, կազմվել է արձանագրություն՝  համայնքի ղեկավարի եւ ավագանու լիազորությունները վաղաժամկետ  դադարեցնելու վերաբերյալ: Այն ներկայացվել է Սյունիքի մարզպետարան եւ  եռօրյա ժամկետում կուղարկվի  ՀՀ վարչապետին  ու ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման  նախարարություն:

Օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կնշանակվի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, եւ Գորայքում կկայանան համայնքի ղեկավարի ու ավագանու արտահերթ ընտրություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33