Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՍՊԱՐԱՊԵՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

05.03.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր այցելեց Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր՝ ՀՀ ռազմական-քաղաքական-հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, արձակագիր եւ հրապարակախոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ծաղիկներ դնելով նրա կիսադրուն: Այսօր լրացավ Վազգեն Սարգսյանի 60-ամյակը:

Նրա հիշատակը հարգելու էին եկել նաեւ Կապան համայնքի ղեկավար Գ.Փարսյանը, Արցախյան ազատամարտի վետերաններ, դպրոցականներ եւ բազում կապանցիներ:

Մինչ ծաղկադրումը մարզի ղեկավարը մասնակցեց Կապանում «Յոթնաբերդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության գրասենյակի բացման արարողությանը. օրը պատահական չէր ընտրվել, կազմակերպությունը միավորում է Արցախյան պատերազմի վետերաններին, ու այստեղ եւս հիշեցին ու բաժակ բարձրացրեցին Վ. Սարգսյանի համար...

Հունան Պողոսյանը ողջունեց կազմակերպության հիմնադրումը եւ նշեց, որ մարզային իշխանությունները պատրաստակամ են հնարավորինս աջակցելու նորաբաց կառույցին:
Մարզպետը նաեւ նվեր էր բերել գրասենյակին՝ «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24