Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ԻՄ ՔԱՅԼԸ ՀԱՆՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ». մարզում բիզնես-համաժողով կանցկացվի

06.03.2019

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի համայնքապետարանների ներկայացուցիչները: 

Հանդիպման նպատակն էր քննարկել մարտի վերջին անցկացվելիք «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես-համաժողովին վերաբերող կազմակերպական խնդիրները, համայնքների կողմից ներկայացվելիք ծրագրերն ու միջոցառմանը վերաբերող այլ հարցեր: 
Համաժողովին կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ պաշտոնատար անձինք, կլինեն բազմաթիվ հյուրեր, գործարարներ ու ներդրողներ Հայաստանից ու արտերկրից:
Նմանատիպ առաջին համաժողովն այս տարի անց է կացվել Լոռու մարզում, եւ 2019-ի ընթացքում կկազմակերպվեն հանրապետության մյուս մարզերում: 
Բիզնես-համաժողովն ուղղված է ներդրումային միջավայրի ակտիվացմանը, բիզնես ոլորտում նոր փոխշահավետ գործակցային կապերի հաստատմանը:
Միջոցառման նախաձեռնությունը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանն է, կազմակերպիչը՝ Սյունիքի մարզպետարանը՝ «ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ: 
Բիզնես համաժողովի ընթացքում կներկայացվեն Սյունիքի մարզում տնտեսության մի շարք ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր, որոնք ներդրողների համար կարող են դառնալ շահութաբեր բիզնեսի առաջարկներ։ Համաժողովի շրջանակում կկազմակերպվեն նաեւ ոլորտային քննարկումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-09 17:15:57