Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ
07.03.2019

Մարտի 6-ին Սյունիքի մարզպետի որոշումով Գորայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Հովհաննիսյանը:
Այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը Գորայքի համայնքապետարանի աշխատակազմին եւ խոշորացված համայնքի վարչական ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ պաշտոնակատարին:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին հրաժարական էին ներկայացրել Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը եւ ավագանին. նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին:
Գորայքում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ կկայանան: