Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

07.03.2019

Սյունիքի մարզպետարանում այսօր՝ Մարտի 8-ի նախօրեին, մարզպետ Հունան Պողոսյանը հյուրընկալեց մարզի տարբեր համայնքներից  զանազան ոլորտներ ներկայացնող չորս տասնյակից ավելի կանանց:

Մարզի ղեկավարը Սյունիքի մարզպետարանի ողջ կոլեկտիվի անունից շնորհավորեց ներկաներին գալիք տոնի կապակցությամբ՝ նշելով, որ  իրականում բոլոր կանայք են արժանի խրախուսման, բայց այսօր ընտրել են մարզի լավագույններին:

«Ընտանեկան ջերմություն  եմ մաղթում ձեզ ու ցանկանում՝ ինչ սիրով ու պատասխանատվությամբ որ մինչ այժմ կատարել եք ձեր շնորհակալ գործը, նույնկերպ շարունակեք», - ասաց Հունան Պողոսյանը:

Հրավիրված կանանց մարզպետը  դրամական խրախուսանք եւ շնորհակալագիր հանձնեց`  յուրաքանչյուրին իր բնագավառում ունեցած ներդրման համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36