Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08.03.2019

Սիրելի՛ հայուհիներ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ին նշվող գեղեցիկ տոնի կապակցությամբ, որը ձեզ է նվիրված:

Գարնանային զարթոնքի հետ համընկնող հիասքանչ այս օրը եւս մեկ անգամ հուշում է, որ խորհրդանիշն եք  նոր կյանքի եւ արարման, հմայքի ու քնքշության:

Դուք եք, որ ոգեշնչում եք մեզ, դժվարություններին դիմակայելու ձեր զարմանալի ունակությամբ, իմաստնությամբ, անսահման սիրով վստահություն ներշնչում բարդ  պահերին, կյանքը դարձնում առավել բարի, լուսավոր եւ հանդուրժողականությամբ լեցուն:

Անուրանալի է ձեր դերը մեր երկրի վաղվա արժանավոր քաղաքացու, հայրենասեր զինվորի, ազգային արժեքները կրող հայ մոր դաստիարակության գործում: Դրան զուգահեռ այսօր մեր հանրային կյանքի, պետական կառավարման եւ շատ այլ ոլորտներում ամեն անկյունում զգացվում է ձեր հոգատար ձեռքն ու ներդրումը, եւ ցանկանում ենք  ձեզ տեսնել առավել ակտիվ ու նախաձեռնող մեր պետականության կառուցման  բոլոր  բնագավառներում:

Իհարկե, կանանց առնչվող նաեւ բազում խնդիրներ կան, որոնց լուծումը մեր գործունեության առաջնահերթություններից  է:

Իսկ տոնական այս օրը, թանկագի՛ն մայրեր, կանայք, քույրեր ու դուստրեր, անկեղծորեն մաղթում եմ ձեզ մեծ երջանկություն, բարեկեցություն, առողջություն, գնահատված ու սիրված լինելու չլքող  զգացողություն:

Թո՛ղ Կանանց տոնին ձեզ ուղղված բոլոր ցանկություններն իրականություն դառնան, եւ  մարտիության  գարնանային լավ տրամադրությունն ուղեկցի ամենքիդ տարվա բոլոր օրերին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36