Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԱՅԱՑԱՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
14.03.2019

Մարտի 14-ին տեղի ունեցավ «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
Նիստին մասնակցում էին խորհրդի անդամներ Թոմաս Հոֆմանը եւ Տիգրան Իվանյանը, ինչպես նաեւ (առանց ձայնի իրավունքի)՝ հիմնադրամի տնօրեն Զինավոր Մեղրյանն ու Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը:
Նիստի օրակարգում հիմնադրամում աուդիտ իրականացնելու եւ աուդիտորի ընտրության հարցն էր: