Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԻ ՀՅՈՒՐԵՐԸ «ԻՐԱԶԵԿ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ» ԷԻՆ

24.03.2019

Անցած շաբաթավերջին Սյունիքի մարզպետի հյուրերն էին «Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի «Իրազեկ դպրոցական» խմբակի սաները:

Քանի որ այս պահին նրանք պետական կառավարման համակարգն են ուսումնասիրում, իրենց խմբավար Ռամելա Հակոբյանի հետ այցելել էին Սյունիքի մարզպետարան՝ շրջել կառույցում ու ծանոթացել նրա աշխատանքներին:

Պատանիներին սիրով հյուրընկալեց նաեւ մարզի ղեկավարը: Հունան Պողոսյանը հարցեր ուղղեց խմբակի սաներին եւ զրուցեց իրենց ունեցած նախասիրությունների, հետաքրքրությունների, կրթության հանդեպ վերաբերմունքի ու մասնագիտական կողմնորոշման մասին:

«Իրազեկ դպրոցական» խմբակը կենտրոնում գործում է 2012-ից, այժմ 3 խումբ ունեն, որից յուրաքանչյուրում համայնքի տարբեր դպրոցներից աշակերտներ են ընդգրկված:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36