Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

24.03.2019

Սյունիքի մարզում ամփոփվել են մարտի 23-ի  համապետական շաբաթօրյակի արդյունքները:

Մարզի  համայնքների բնակիչների, մարզային, համայնքային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, կրթական, առողջապահական հաստատությունների, մասնավոր ընկերությունների մասնակցությամբ մաքրվել են հանրային տարածքները, իրականացվել  աղբահեռացման եւ բարեկարգման աշխատանքներ:

Սյունիքում շաբաթօրյակին մասնակցել է 8700 մարդ, ներգրավվել է 172 միավոր տեխնիկա, մոտ 4000 աշխատանքային գործիք:

Շաբաթօրյակի ընթացքում մարզում վերացվել են 70-ից ավելի աղբատեղիներ, այդ թվում՝ Տեղ գյուղում նախկինում օգտագործված մեկ աղբավայր, Կապանում առավել մեծ ծավալներ ունեցող «Սարահարթ», «Սարահարթ-1», գույքագրված «Բռնակոթ-2», «Շաքի» աղբավայրերը:

Մաքրվել են նաեւ  պատմամշակութային 9 հուշարձաններ եւ դրանց հարակից տարածքները:  

Հավելենք, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հանձնարարությամբ՝ ապրիլ ամսվա յուրաքանչյուր շաբաթ օրը մարզում կհայտարարվի շաբաթօրյակ՝ թիրախ ընտրելով առավել աղտոտված եւ դեռեւս մաքրման կարիք ունեցող տարածքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-06-17 17:36:15