Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

25.03.2019

Մարտի 25-ին Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած՝ Կապանի եւ Քաջարանի տարածաշրջանների աշակերտներին Սյունիքի մարզպետի դիպլոմներ հանձնվեցին:
Մինչ այդ արարողությունը Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն ամփոփեց մարզային փուլի արդյունքները:
Օլիմպիադաներն անց են կացվել հանրակրթական 16 առարկայից. մեր մարզում օլիմպիադաների տարածքային փուլին մասնակցել է 6407 աշակերտ, մարզային փուլին՝ 753աշակերտ:
Մարզային փուլում ամենամեծ ակտիվությունը եղել է աշխարհագրությունից (122 աշակերտ), մաթեմատիկայից՝ (67 աշակերտ), նախնական զինվորական պատրաստությունից՝ (60 աշակերտ):
Մարզային փուլում մրցանակակիր է դարձել 188 հոգի. Կապանից (Քաջարանի հետ միասին)՝ 80, Գորիսից՝ 46, Սիսիանից՝ 45, Մեղրիից՝ 17 աշակետ:
Վարչության պետը նշեց, որ արդյունքները գոհացուցիչ չեն աստղագիտություն եւ ինֆորմատիկա առարկաներից: Տարածքային փուլում աստղագիտության օլիմպիադային մասնակցել է 5, ինֆորմատիկայից՝ 60 աշակերտ, մարզային փուլում աստղագիտությունից մասնակցել է 2 հոգի, ինֆորմատիկայից՝ ոչ մեկը: Հանրապետական փուլում այս 2 առարկայից մարզը մասնակից աշակերտ չունի:
Սյունիքի 117 դպրոցից մարզային փուլում մրցանակակիր աշակերտներ ունի 36 դպրոց, իսկ հանրապետական փուլին 25 դպրոցի 123 աշակերտ է մասնակցելու. Կապանից (Քաջարանի հետ միասին)՝ 54, Գորիսից՝ 33, Սիսիանից՝ 24, Մեղրիից՝ 12 աշակերտ:
Ի դեպ, ամփոփման ժամանակ կապանցի վաստակաշատ մանկավարժ, մաթեմատիկայից մի շարք մասնագիտական գրքերի հեղինակ Գարեգին Միքայելյանը Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Եվա Ստեփանյանին իր անվան դրամական պարգեւ ($500) հանձնեց՝ մաթեմատիկայի օլիմպիադայում ցուցաբերած յուրահատուկ մոտեցման համար:
Մարտի 22-ից մեկնարկել եւ մինչեւ մայիս կշարունակվի առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը. սյունեցի աշակերտների մայրաքաղաք մեկնելու ճանապարհածախսը հոգում է Սյունիքի մարզպետարանը՝ «Սյունիքի զարգացման եւ ներդրման» հիմնադրամի միջոցներով:
Մարզի մյուս տարածաշրջաններում եւս մարզպետարանի աշխատակիցները տեղերում կհանձնեն դիպլոմները:



 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11