Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
26.03.2019

Մարտի 26-ին կայացավ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում վիրուսային, մասնավորապես` արտընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտի կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի» նիստը:
Հանձնաժողովը ստեղծվել է Սյունիքի մարզպետի 2015թ. մայիսի 26-ի N 67-Ա որոշումով:
Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ (ի պաշտոնե), Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը:
Օրակարգում մարզում վիրուսային հեպատիտների հայտնաբերմանը, կանխարգելմանը եւ վերահսկմանն ուղղված՝ իրականացվելիք միջոցառումների քննարկումն էր: