Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ԹԱՏՐՈՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

27.03.2019

Սիրելի՛ թատերական գործիչներ

Շնորհավորում եմ բոլորիդ այսօր՝ մարտի 27-ին նշվող ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ:

Թատրոնի համաշխարհային օրը տոն է նաեւ թատերասերների համար, ուստի շնորհավորում եմ ինչպես թատրոնով ապրող, թատրոնում ստեղծագործող եւ աշխատող բոլոր անհատներին, այնպես էլ` ձեր հանդիսատեսին:

Սիրելի՛ դերասաններ, բեմադրիչներ, թատրոնի ստեղծագործական կազմի անդամներ, թատերագիրներ, անգնահատելի է ձեր դերը ամենահին արվեստներից մեկին՝ թատրոնին մեզ հաղորդակից դարձնելու եւ նաեւ նոր սերունդների մեջ գեղագիտական բարձր ճաշակ ձեւավորելու գործում:

Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ Սյունիքի մարզում գործող երկու պետական՝ Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան դրամատիկական եւ Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնների ստեղծագործական կազմերին, նաեւ «Տիկնիկ» մանկական տիկնիկային թատրոնին. դուք, հիրավի, մեծարժեք ու կարեւոր գործ եք կատարում՝ մայրաքաղաքից այսքան հեռու արթուն պահելով թատերական կյանքը, յուրահատուկ շունչ հաղորդելով մեր մարզի մշակույթին՝ չվհատվելով առկա դժվարություններից:

Բոլորիդ մաղթում եմ մշտապես թարմացվող խաղացանկ, ունեցած խնդիրների հնարավորինս արագ լուծում, բեղուն ու ակտիվ ստեղծագործական աշխատանք, հանդիսատեսի ծափերից թնդացող դահլիճներ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:22:39