Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ՍԻՍԻԱՆ

28.03.2019

Մարտի 28-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը եւ մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն այցելել են Նորավանի միջնակարգ դպրոց (Սիսիանի տարածաշրջան), որտեղ հանդիպում են ունեցել դպրոցի խորհրդի անդամների եւ մանկավարժների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջիններիս կողմից բարձրացված հարցերը:

Նույն օրը Գ.Թադեւոսյանը եւ Մ.Գանդալյանը եղել են նաեւ Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցում:

Այստեղ նրանք ծանոթացել են դպրոցի շենքային պայմաններին, ունեցած մարզագույքին, առկա խնդիրներին, ինչպես նաեւ տեղեկացել այն մրցաշարերի մասին, որոնց առաջիկայում պատրաստվում են մասնակցել այս կառույցի սաները:

Քննարկվել է նաեւ մոտ ապագայում մարզադպրոցը արեւային էներգիայի միջոցով ջեռուցելու հնարավորությունը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53