Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶԻ ՄՒՋՆՈՐԴԱԳԻՐԸ

03.04.2019

Ապրիլի 3-ին Սյունիքի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարզպետարանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հայտնաբերված խախտումներն ու դրանց առնչվող՝ ներկայիս քրեական գործերը:

Այն վարում էր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, մասնակցում էին մարզի 4 ՍԱՏԳ-ների (Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի) պետերը, մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալը, Իրավաբանական, Ներքին աուդիտի, Սոցիալական ապահովության բաժինների աշխատակիցները:

Հիշեցնենք, որ 2018թ. ընթացքում Սյունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման եւ հսկողության ներքո քննվել են 7 քրեական գործեր՝ հարուցված սոցիալական աջակցության Սյունիքի տարբեր՝ Գորիսի, Սիսիանի, Մեղրիի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից առերեւույթ հանցագործություններ կատարելու փաստերով։

2 քրեական գործ սոցիալական ապահովության Գորիսի տարածքային գործակալության 2 աշխատակիցների նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 1 քրեական գործով վարույթ՝ սոցիալական ապահովության Սիսիանի տարածքային գործակալության 1 աշխատակցի նկատմամբ, կարճվել է համաներման ակտ կիրառելու հիմքով, եւս 4 քրեական գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։

Հաշվի առնելով, որ նմանօրինակ գործելաոճը պարարտ հող է ստեղծում հանցավորության աճի համար եւ ելնելով հանցանքի կատարմանը նպաստող պայմանները եւ պատճառները վերացնելու անհրաժեշտությունից՝ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը միջնորդագիր էր ներկայացրել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, որով առաջարկել էր քննարկել Սիսիանի տարածքային գործակալության նշված հանրային ծառայողի, ինչպես նաեւ նմանօրինակ խախտումներ թույլ տված այլ ծառայողների վարքագիծը եւ նրանց պաշտոնավարման հետագա նպատակահարմարությունը։

Բացի դրանից, առաջարկել էր հանձնարարել ձեռնարկելու համապատասխան միջոցներ՝ հետագայում նման արարքների կատարումը բացառելու նպատակով եւ արդյունքների մասին հայտնել Սյունիքի մարզի դատախազություն:

Ապրիլի 3-ի խորհրդակցության ընթացքում մարզի ՍԱՏԳ-ների պետերի ուշադրությունը հրավիրվեց միջնորդագրում նշված խախտումների եւ քաղաքացիների հետ հարաբերություններում աշխատակիցների անթույլատրելի վարքագծի վրա, ու հստակ պահանջ ներկայացվեց խստագույնս միջոցներ ձեռնարկել՝ նրանց կողմից յուրաքանչյուր հակաօրինական գործունեություն բացառելու համար:

Դատախազի բարձրացրած խնդիրները մնում են Սյունիքի մարզային իշխանության ուշադրության կենտրոնում, եւ դրանց վերհանման ու վերլուծության նպատակով՝ մարզպետարանն առաջիկայում նախատեսում է աուդիտորական ուսումնասիրություններ կատարել սոցիալական աջակցության իր բոլոր 4 տարածքային գործակալություններում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:22:39