Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

03.04.2019

Ապրիլի 2-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին անցած շաբաթ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի՝ մարզպետների հետ ունեցած խորհրդակցության օրակարգի հարցերն ու հանձնարարականները, նաեւ այլ խնդիրներ:

Մարզի ղեկավարը հատուկ անդրադարձ կատարեց Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու՝ Սյունիքով անցնող հատվածի ճանապարհների ներկա վիճակին եւ հանձնարարեց Քաղաքաշինության վարչությանը, խստորեն վերահսկելով դրանք սպասարկող ճանապարհաշինական ընկերություններին, հետեւողական լինել, որ արդեն իսկ սկսեն նախատեսվող փոսալցումները, իսկ եղանակային պայմանների լավացմանը զուգահեռ, հստակ ժամկետներում՝ նաեւ ասֆալտապատման աշխատանքները:

Քննարկվեց նաեւ ԱԳԼՃԿ-ներում հանրային զուգարանների վերակառուցման ու նորոգման գործընթացի ներկայիս վիճակը՝ անդրադառնալով թերացող կազմակերպություններին:

Խորհրդակցության ընթացքում Հունան Պողոսյանը խոսեց նաեւ կրթական, գյուղատնտեսական, առողջապահական հարցերի շուրջ
մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին իրենց ոլորտների ընթացիկ աշխատանքների, խնդիրների եւ առաջիկա անելիքների մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47