Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

04.04.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը կազմակերպում են պայմանագրային զինծառայողների ընդունելություն:

Ծառայության կարող են անցնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած մինչեւ 40 տարեկան քաղաքացիները:

Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել այն քաղաքացին.
1. որը առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար,
2. որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ որն ունի դատվածություն:

Ծառայությունը հերթափոխային է, միջին աշխատավարձը՝ 170 հազար դրամ:

Զինծառայողներն ու իրենց ընտանիքի անդամներն օգտվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված անվճար բժշկական սպասարկումից, սոցիալական փաթեթներից:

Զինծառայողների տեղափոխումը Գորիս քաղաքից մինչեւ ծառայության վայր եւ հակառակ ուղղությամբ կազմակերպում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը:

Ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 010 36 32 74, 094 60 35 44 կամ դիմել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կադրերի բաժին՝ ք. Երեւան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով, ինչպես նաեւ կարող են դիմել Գորիսի զինկոմիսարիատ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-05-24 18:50:13